
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով դիտորդական առաքելություն է իրականացնելու 2012թ. հուլիսի 19-ի ԼՂՀ Նախագահի ընտրություններում:
Ինչպես հաղորդում է ԿԸՀ լրատվական ծառայությունը, ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գլխավորելու է վերջինիս նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԿԸՀ անդամներ Գեորգի Մարտիրոսյանը, Սիլվա Մարկոսյանը, ՀՀ ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Պետրոսյանը: