Հետևելով ընտրություններին` եվրոպացի քաղաքական գործիչները կկարողանան անձամբ ծանոթանալ ԼՂՀ-ում տիրող իրավիճակին

Հետևելով ընտրություններին` եվրոպացի քաղաքական գործիչները կկարողանան անձամբ ծանոթանալ ԼՂՀ-ում տիրող իրավիճակին

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և ԵԽ ու Բունդեստագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկային՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի ուղեկցությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ վերընթաց զարգացում ապրող համագործակցության կապակցությամբ` այսհամատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումներինշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարևոր ձեւաչափ:

Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Էլենի Թեոխարուսի բազմամյա մարդասիրական գործունեությունը եւհետեւողական վերաբերմունքը հայ ժողովրդի համար կարեւոր խնդիրներինկատմամբ:

Էդվարդ Նալբանդյանն ողջունեց եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ այն գնահատելով որպես իրականությանն առաջին ձեռքից ծանոթանալու լավագույն հնարավորություն:

Հայաստանի արտգործնախարարը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---