Ֆրանսիացի պատմաբանը չի կարողացել ստիպել Ֆրանսուա Օլլանդին փոխել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը

Ֆրանսիացի պատմաբանը չի կարողացել ստիպել Ֆրանսուա Օլլանդին փոխել Հայոց  ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը Ելիսեյան պալատում ճաշել է Ֆրնասիայի 8 հայտնի պատմաբաններ Քոլլեթ Բոնի, Միշել Պերրոյի, Միշել Ուինոկի, Բենժամեն Ստորի, Ժան-Ֆրանսուա Սիրինելլիի, Ժան-Նոել Ժեննենիի, Պասկալ Օրիի և Պյեր Նորայի հետ:

Որոշ ուժեր ակնկալում էին, որ Ֆրանսիայի նախագահի հանդիպումը պատմաբանների հետ կազդի որոշ քաղաքական հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշման վրա: Սակայն դա տեղի չի ունեցել:

Ինչպես գրում է հայ-ֆրանսիական Nouvelles d`Arménie պարբերականը` հղելով L’Express ամսագրին, հանդիպման ընթացքում պատմաբան Պյեր Նորան` Հայոց ցեղասպանության ճանաչման հանրահայտ հակառակորդը, փորձել է ազդեցություն թողնել Ֆրանսիայի ղեկավարի վրա` չվերսկսելու, այսպես կոչված, «Հայոց ցեղասպանության» քրեականացման վերաբերյալ օրինագծի շուրջ աշխատանքները: Սակայն որևէ արդյունքի չի հասել:

Այս հանդիպումից մի քանի օր անց, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ չի հրաժարվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ նախաձեռնությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---