Նախագահն ու կարդինալ Լեոնարդո Սանդրին խոսել են Հայաստանի և Վատիկանի համագործակցության մասին

Նախագահն ու կարդինալ Լեոնարդո Սանդրին խոսել են Հայաստանի և Վատիկանի համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են նաև փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը խնդրել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին՝ իր լավագույն բարեմաղթանքները փոխանցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին:

Անցյալ տարեվերջին Նորին Սրբության հետ ունեցած իր ջերմ հանդիպումը, Հանրապետության նախագահի խոսքով, լավ առիթ էր քննարկելու Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման օրակարգն ու հեռանկարները: Երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, համագործակցության շարունակական խորացման լավագույն նախադրյալներն են:

Կարդինալ Լեոնարդո Սանդրին Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանին ու նրա ժողովրդին: Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալը նշել է, որ Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է աշխարհի բոլոր ժողովուրդների հետ փոխըմբռնման ու խաղաղության, և իր այս այցի միջոցով ցանկանում է նաև հարգանք մատուցել Հայաստանին, որն ունի այդպիսի ձգտում: Նա ընդգծել է, որ Սուրբ Աթոռը հիացած է առաջին քրիստոնեական պետության՝ Հայաստանի պատմությամբ, դարեր շարունակ քրիստոնեական արմատներին նրա հավատարմությամբ:

Նախագահն ու կարդինալ Լեոնարդո Սանդրին խոսել են Հայաստանի և Վատիկանի համագործակցության մասին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---