17 հուլիսի 2012 - 21:38 AMT
Հետազոտություն. Վրացիների 6 տոկոսը ցանկանում է ապագա նախագահի պաշտոնում տեսնել Միխայիլ Սահակաշվիլիին

Համաձայն ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած հարցման, հարցվածների 22 տոկոսը ցանկանում է Վրաստանի նախագհի պաշտոնում տեսնել «Ազգային միասնական շաժում» իշխող կուսակցության թեկնածուին: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Հարցվածների 20 տոկոսը կողմ է արտահայտվել, «Գրուզինսկայա մեչտա» քաղաքական կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձին Իվանիշվիլիի կողմից աջակցություն ստացած թեկնածուին:

Թեև Սահակաշվիլին չի կարող նախագահի պաշտոնում 3-րդ անգամ վերընտրվել, այնուամենայնիվ, վրացիների 6 տոկոսը ցանկանում է ապագա նախագահի պաշտոնում տեսնել հենց նրան: