18 հուլիսի 2012 - 12:49 AMT
Ազատ ոճի ըմբիշ Մխիթար Գրիգորյանը դարձել է կադետների ԵԱ բրոնզե մեդալակիր

Լեհական Կատովիցե քաղաքում անցնում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կադետների շրջանում: Իրենց ելույթներն են սկսել ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչ Մխիթար Գրիգորյանը մինչև 42 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալը: Առաջին գոտեմարտում Գրգորյանը հաղթեց գերմանացի մարզիկին, հետո ուժեղ գտնվեց վրաց ըմբիշից, իսկ հետո զիջեց ռուսաստանցի Ալեքասանդ Ռասսադինին:

Քանի որ Ռասսադինը դուրս եկավ եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարելու երրորդ տեղի համար և ուժեղ գտնվեց մոլդավացուց:

ԵԱ-ին մասնակցում են նաև Ռազմիկ Պողոսյանը (76 կգ ք/կ), Ռուդոլֆ Ալեքսանյանը (100 կգ ք/կ), Արման Խաչատրյանը (54 կգ ք/կ), Սևակ Մխիթարյանը (63 կգ ք/կ), Հմայակ Աղաջանյանը (46 կգ ք/կ):