18 հուլիսի 2012 - 12:07 AMT
Yahoo-ն 1 տոկոսով ավելացրել է իր հասույթը 2012թ. երկրորդ եռամսյակում

Yahoo-ն 1 տոկոսով ավելացրել է իր հասույթը 2012թ. երկրորդ եռամսյակում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 1 մլրդ 218 մլն դոլար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերության զուտ շահույթը 2012թ. ապրիլ-հունիսին կազմել է 226 մլն դոլար: Մեկ բաժնետոմսի եկամուտը կազմել է 0,18 դոլար:

Ընկերությունը գլխավորել է Մարիսա Մեյերը, որը նախկինում զբաղեցնում էր ղեկավար պաշտոններ Google Inc-ում: