18 հուլիսի 2012 - 12:05 AMT
Արցախի նախագահի ընտրություններում գրանցված է 100 դիտորդ, շուրջ 80-ը՝ միջազգային

ԼՂՀ նախագահի ընտրություններում, որ տեղի կունենան հուլիսի 19-ին, գրանցվել է շուրջ 100 դիտորդ, որից 80-ը՝ միջազգային: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ԼՂՀ ԿԸՀ-ում, միջազգային դիտորդները ժամանել են Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից, ԱՊՀ չճանաչված պետություններից:

Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 93 լրագրող, որից 50-ը ներկայացնում են արտերկրի ԶԼՄ-ները:

Ընդամենը ԼՂՀ տարածքում բացվել է 274 ընտրատեղամաս, 1-ը Երևանում ԼՂՀ ներկայացուցչությունում:

Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:--