Վրաստանում ՃՏՊ արդյունքում երեք հայ է զոհվել

Վրաստանում ՃՏՊ արդյունքում երեք հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Վրաստանի Ախալքալաքի-Բաթում ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում Բարդուբան գյուղի մոտ, ըստ Վրաստանի իշխանությունների հաղորդագրության, զոհվել են Վրաստանի երեք հայազգի քաղաքացիներ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, զոհվել են Նաիրա Թումասյանը (1982թ.), Զինավոր Ֆյոդորովը (1985թ.) և Զիմա Ֆյոդորովը (2008թ.): ՃՏՊ-ն տեղի է ունեցել ուղևորատար մեքենայի և միկրոավտոբուսի բախման արդյունքում: Skoda մակնիշի ավտոմեքենան բախվել է BMW-ին, որից հետո՝ Ախալցիխե-Քութաիսի երթուղով ընթացող միկրոավտոբուսին:

Բախման արդյունքում բռնկվել է երթուղային տաքսին, հրդեհ է սկսվել: Զոհվել են վարորդն ու վեց ուղևորներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---