18 հուլիսի 2012 - 17:09 AMT
Լոնդոնյան «սև քեբերի» վարորդները պահանջում են թույլատրել օգտվել «օլիմպիական» մայրուղուց

Լոնդոնյան «սև քեբերի» վարորդները զբաղեցրել են բրիտանական խորհրդարանի մոտ գտնվող հրապարակը`պահանջելով թույլ տալ իրենց օգտվել օլիպիական տրանսպորտի համար նախատեսված գծերից:

Ավելի քան 200 տաքսիներ ժամանել են խորհրդարանական հրապարակ, սկսել կայանվել այնտեղ և ազդանշանել: Այդ կեչպ տաքսիստները փորձել են բացատրել պատգամավորներին, որ «օլիմպիական» սահմանափակումների պատճառով, վարորդների մեծ մասը կկորցնեն իրենց եկամուտի մեծ մասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բողոքի ակցիան հանգեցրել է քաղաքի կենտրոնում մեծ խցանման: Տաքսիստները հայտարարում են, որ մտադիր են ակցիան անցկացնել նաև հուլիսի 23-ին և Օլիմպիադայի բացման օրը` հուլիսի 27-ին: