18 հուլիսի 2012 - 13:40 AMT
Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկրճատվի կես ժամով

Օլիմպիադա-2012-ի կազմկոմիտեն հայտնել է, որ հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկող Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկրճատվի կես ժամով: Կազմակերպիչները մտավախություն ունեն, որ հասարակական տրանսպորտը չի կարողանա գիշերային ժամերին այդ քանակի ուղևորների սպասարկել:

Այժմ կազմակերպիչներն ու ռեժիսորները ընտրում են այն համարները, որոնք կարելի է կրճատել: