Սերգեյ Շաքարյանց. Նախագահական ընտրություններով Արցախը ամրացնում է իր դիրքերը միջազգային ասպարեզում

Սերգեյ Շաքարյանց. Նախագահական ընտրություններով Արցախը ամրացնում է իր դիրքերը միջազգային ասպարեզում

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Արցախի Հանրապետությունում անցկացված յուրաքանչյուր ընտրություն լրացուցիչ միավորներ է տալիս հայկական կողմին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը` նշելով, որ հատկապես այն պարագայում, երբ Արցախում ընտրությւոններն իրոք ժողովրդավարական են, իսկ Ադրբեջանում ընտրությունները պարզ կերպով կեղծվում են:

«Այս տարվա նախագահական ընտրություններով մեր երկրորդ պետականությունը ամրացնում է իր դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ թե որ երկիրը կընդունի թե չի ընդունի այդ ընտրութունները այլ հարց է, իրականում արցախցին թքած ունի թե ով է ճանաչում կամ չի ճանաչում իր ընտրությունները»,-ասաց Շաքարյանցը:

Ըստ քաղաքագետի` Արցախի հայերը այս ընտրություններով ևս մեկ անգամ կապացուցեն աշխարհին, որ իրենք են ընտրում իրենց իշխանություններին և որ իրենք են իրենց երկրի տերը. «Բոլորը հասկանում են, որ Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելն անհնար է և ընտրությունները դրա վառ ապացույցն են »:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---