18 հուլիսի 2012 - 14:21 AMT
Նար-Դոսի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է 1925թ ծնված տղամարդու դի

ԱԻՆ-ում հուլիսի 18-ին`ժամը 12.33 –ին տեղեկություն է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 75 շենքի 127 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունները: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարաները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտանաբերել են 1925թ. ծնված Հ. Գրիգորյանի դին: