Միշել Պլատինին շնորհակալություն է հայտնել Վիկտոր Յանուկովիչին` EURO-2012-ի անցկացման համար

Միշել Պլատինին շնորհակալություն է հայտնել Վիկտոր Յանուկովիչին` EURO-2012-ի անցկացման համար

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` 2012թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասին հաջող անցկացման համար իրականացված կարևոր աշխատանքի համար:

Պլատինին ընդգծել է, որ առաջնությունն աննախադեպ հաջողություններ է գրանցել բոլոր մակարդակներում: Նա նաև հույս է հայտնել, որ EURO-2012-ը կմնա ուկրաինացիների հիշողության մեջ:

«Ցանկանում եմ նաև, որ այն ենթակառույցները, որոնք անհրաժեշտ էին առաջնության անցկացման ժամանակ, ներգրավվեն հետագա զարգացման ռազմավարության մեջ»,-ընդգծել է Պլատինին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---