18 հուլիսի 2012 - 16:11 AMT
Արշակ Պետրոսյանը ճանաչվել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ

ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը Արշակ Պետրոսյանին ճանաչել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ և նրան շնորհել է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի շախմատի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Պետրոսյանը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն մարզիչ: Մինչ այս նրան Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ շնորհվել էր 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն: