«Իդրամ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրոնային փողը Հայաստանում

«Իդրամ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրոնային փողը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին «Իդրամը» պաշտոնապես ներկայացրեց էլեկտրոնային փողը Հայաստանում: Ընկերությունը Կենտրոնական բանկից էլեկտրոնային փողեր թողարկելու թույլտվություն է ստացել մինչև 2012թ. մարտի 6-ը:

«Այսուհետ Հայաստանում կթողարկվեն էլեկտրոնային փողեր, որոնք կսպասարկի «Իդրամը», ասել է ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը: Ըստ նրա, դա հնարավորություն կտա առցանց կտարել տարբեր գործողություններ՝ սկսած կումոնալ վճարումներից, պետտուրքերի վճարումներից, մինչև ապրանքի գնումը համացանցի միջոցով: Ընկերության տնօրենը հայտնել է, որ մեկ գործարքի համար գործում է 200 000 դրամի լիմիտը:

Գայանե Ստեփանյանը հավելել է, որ էլեկտրոնային փողը կարող են ներմուծել առևտրային բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնք կարող են անկանխիկ հաշվարկներ իրականացնել:

Բացի այդ, «Իդրամ» ՍՊԸ-ի հաճախորդները կարող են անվճար ստանալ MasterCard միջազգային վճարային քարտեր, որոնք թույլ են տալիս էլեկտրոնային փող կուտակել

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---