18 հուլիսի 2012 - 16:25 AMT
31-ամյա տղամարդը ցած է նետվել Դավթաշենի կամրջից

Այսօր 13.50-ի սահմաններում Երևանում ինքնասպանություն է տեղի ունեցել, Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել 31-ամյա Տիգրան Մինասյանը:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում: