18 հուլիսի 2012 - 17:25 AMT
Օլիմպիադայի թենիսի մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 26-ին

Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 26-ին, ասվում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի կայքում:

Միջոցառումը տեղի կունենա Համաանգլիական լաուն թենիսի ակումբի տարածքում՝ Ուիմբլդոնում: Թենիսիստների հայտագրումը հիմնված կլինի ATP и WTA վարկանիշերի վրա հուլիսի 23-ի դրությամբ:

Եթե երկու թենիսիստ կամ զույգ ներկայացնում են նույն երկիրը, նրանք կտեղաբաշխվեն մրցաշարային ցանցի տարբեր կեսերում: Եթե նման մարզիկներն ու զույգերը երեքը կլինեն կամ ավելին, նրանք կլինեն ցանցի տարբեր քառորդներում:

Օլիմպիադայի շրջանակում թենիսի մրցաշարը կանցնի հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը: Մրցումներին կմասնակցեն 64 մարզիկներ 45 երկրներից: