18 հուլիսի 2012 - 17:21 AMT
Կյանքից հեռացել է Արցախյան պատերազմի մասնակից, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանը

«Սարդարապատ» շորժումը իր ցավակցական ուղերձն է հղել Արցախյան պատերազմի մասնակից, բժիշկ, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում նշվում է. «Մեծ հայ, նվիրյալ անձ, որն իր ապրած կյանքը անմնացորդ նվիրաբերեց հայրենիքի հզորացմանը ու բարորությանը, Արցախի ազատագրմանը և մարդուն ընդհանրապես:

Նրա խոսքն ու գործը երբևէ չեն տարամիտել. Խոսքը հավատով էր լեցուն, իսկ գործը՝ սիրով ու նվիրումով: Մարդ էր մեծատառով: Ցավակցում ենք Արցախ Բունիաթյանի հարազատներին, մարտական ընկերներին և բոլոր հայերին ովքեր երջանկություն են ունեցել ճանաչել նրան»: