18 հուլիսի 2012 - 18:28 AMT
Ընդհանուր առմամբ Լոնդոնի Օլիմպիական խաղերին վաճառքի կհանվի 6 մլն տոմս

2012թ Օլիմպիադայի ընթացքում ֆուտբոլային առաջնության նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով կազմակերպիչները վաճառքից հանում են կես միլիոն տոմսեր: Ինչպես հայտարարել է Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը, մինչ այժմ, մրցումների խաղերի 800 հազար տոմսեր դեռևս չեն վաճառվել, ուստի կես միլիոնը «անվավեր» կհամարվեն:

Բոլոր այդ տեղերը չզբաղեցրած կմնան: Որոշ սեկտորներ, այդ թվում` դաշտին մոտ գտնվողները, դատարկ կմնան, դրանով իսկ կմեծանա մնացած տոմսերի նկատմամբ պահանջարկը:

Այս որոշումը չի վերաբերում երկրի գլխավոր ֆուտբոլային արենային` Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտին:

Ընդհանուր առմամաբ, վաճառքի է հանվում ավելի քան 6 մլն տոմս: 2.5 մլն տոմսերի գումարը չի գերազանցում 32 դոլարը: Մնացածներ մեկնարկային գինը կսկսվի 49-130 դոլարից: Ամենաթանկ տոմսերից է տղամարդկանց 100 մետրանոց սպրինտի եզրափակչի տոմսերը` 1170 դոլար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: