PanARMENIAN Photo-ն մասնագիտական նոր հեռանկարների բացահայտման համար արժանացել է ԵՄԱ ամենամյա մրցանակի18 հուլիսի 2012 - 19:09 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN Photo գործակալությունն արժանացել է Երևանյան մամլո ակումբի ամենամյա մրցանակին` 2011-2012թթ ընթացքում նոր մասնագիտական հեռանկարների բացհայտման համար: Կյանքից անժամանակ հեռացած Ռուբեն Մանգասարյանի` հայտնի ֆոտոլրագրողի, ԵՄԱ ղեկավարներից մեկի, անվան մրցանակը շնորհել է նրա եղբայրը` «Պատկեր» ֆոտոգործակալության տնօրեն Տիգրան Մանգասարյանը: Ինչպես նաև ԶԼՄ-ների հետ համագործակցությունում ցուցաբերած ակտիվ քաղաքացիական դիրքրոշման համար, հատուկ մրցանակ է շնորհվել Կառլեն Քալաշյանին: «ԱՐՄՆՅՈՒՍ» հեռուստաընկերությունը մրցանակի արժանացավ հաջողված վերակերպավորման (ռեբրենդինգի) համար: Մրցանակը հանձնեց Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: «ՌԱԴԻՈ ԵՐԵՎԱՆ FM 102.0» ռադիոկայանը մրցանակ ստացավ երաժշտական-տեղեկատվական ձևաչափի արդյունավետ կիրառման համար: Մրցանակը հանձնեց «Deutsche Welle» (Գերմանական ալիք) ռադիոկայանի հայաստանյան թղթակից Արշավիր Գազազյանը: ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998թ և հատկացվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին և մեդիա կազմակերպություններին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |