Ղարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը շահագործման կհանձնվի 2014թ

Ղարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը շահագործման կհանձնվի 2014թ

PanARMENIAN.Net - Բաքվում անցկացվում է Ղարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման և շահագործման եռակողմ համակարգող խորհրդի 4-րդ նիստը: Նիստի ընթացքում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հայտարարել է, որ երկաթուղու կառուցումը կավարտվի 2012թ վերջին:

Ըստ նրա, երկաթգիծը շահագործման կհանձնվի 2014թ:

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան ակտիվ քայլեր են ձեռնարկում նախագիծը կյանքի կոչելու համար, հայտարարել է Զիա Մամեդովը: Ըստ նրա, երկրներին հաջողվել է հասնել իրենց նպատակներին, հաղորդում է Aze.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---