18 հուլիսի 2012 - 20:17 AMT
Ալմաթիում այրել են Սիրիայի հյուպատոսությունը

Ղազախական հեռուստաալիքը հաղորդել է այդ երկրում Սիրիայի միակ դիվանագիտական շինության հրկիզման մասին: ԿՏԿ հեռուստաալիքը հայտարարել է, որ այդ երկրի խոշորագույն քաղաքում` Ալմաթիում, Սիրիայի հյուպատոսությունը հրկիզվել է անհայտ խմբավորման կողմից:

Ըստ հաղորդագրության, Ղազախստանում Սիրիայի միակ դիվանագիտական շինություն հանդիսացող հյուպատոսության 2-րդ և 3-րդ հարկերը հրդեհի արդյունքում լիովին ոչնչացվել են:

Հեռուստաալիքի հաղորդմամբ, սիրիական հյուպատոսության աշխատակիցների կարծիքով, հարձակում գործած անձիք օգտագործել են հրկիզվող նյութ պարունակող շշեր: