18 հուլիսի 2012 - 21:17 AMT
NASA-ի գիտնականներին հաջողվել է ստանալ Սատուրնի և դրա արբանյակների հստակ նկարները

NASA-ի գիտնականների ուշադրությունը կրկին գամված է Սատուրնին. Cassini ուղեծրային կայանին հաջողվել է ստանալ մոլորակի և նրա արբանյակների հստակ նկարներ, ինչը թույլ է տվել վերսկսել մոլորակի շուրջ առեղծվածային օղակների ուսումնասիրությունը: Վերջին անգամ նման հստակ պատկերներ հաջողվել էր ստանալ 2 տարի առաջ, ընդգծում են NASA-ի հետազոտողները:

Նոր նկարների շնորհիվ, գիտնականները կստանան Սատուրնի համակարգի ավելի լիարժեք եռաչափ պատկեր:

Cassini ից արված լուսանկարներն ուսումնասիրած NASA-ի գիտնականների նվաճումներից մեկը Սատուրնի արբանյակներից մեկի` Տիտանի խորքում հեղուկ ջրի հայտնաբերումն է: