18 հուլիսի 2012 - 20:59 AMT
Թուրք ընդդիմադիր. Էրդողանն ու Դավութօղլուն Թուրքիան վերածել են ծիծաղի առարկայի

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն, արձագանքելով Արևելքի նկատմամաբ Անկարայի պաշտպանողական քաղաքականությանը, նկատել է, որ Էրդողանն ու Դավութօղլուն Թուրքիան այլ երկրների համար վերածել են ծիծաղի առարկայի:

Կիլիչդարօղլուն լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Էրդողանի կառավարության քաղաքականությունը սիրիական խմբավորումների հարցում, Անկարայի ամենանհաջող դիրքորոշումն էր արտաքաին քաղաքական հարթակում:

Քննադատելով Ահմեդ Դավութօղլուին` նա նշել է, որ նա աշխարհում ուժերի հավասարակշռության մասին ոչինչ չգիտի, երբ խոսում է Ռուսաստանի մեկուսացման մասին: