19 հուլիսի 2012 - 09:52 AMT
«Ժողովուրդ». Ծառուկյանի թիկնազորի պետին հարցաքննության են հրավիրում, բայց նա չի գնում

Օրաթերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` ՀՀ ոստիկանությունը մի քանի օր է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրավիրում է հարցաքննության, սակայն նա չի գնում: Ըստ այդ տեղեկությունների` Բաբայանը Ծառուկյանի մյուս թիկնապահների հետ միասին ժամանակին մարդ է ծեծել, իսկ 2008 թ. նախագահական ընտրություններում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լարիսա Թորոսյանին ծեծել և ձեռնաշղթաներով տարել է Աբովյանի աղբավայր, նետել այնտեղ, ինչից հետո Թորոսյանը հիվանդություն է ձեռք բերել: Թերթի հարցին Բաբայանը պատասխանել է. «Սուտ է, ինձ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել:

Ես ընդհանրապես ոչ մի ծեծի հետ կապ չունեմ: Չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Եթե նման բան լիներ, կալանավորված կլինեի:

Ամեն ինչ սուտ է»: