19 հուլիսի 2012 - 17:59 AMT
Բրազիլիայի իշխանությունները կաջակցեն հայրենական ընկերություններին` Օլիմպիադա-2016-ին պատրաստվելիս

Բրազիլիայի իշխանությունները աջակցություն կցուցաբերեն հայրենական ընկերություններին` 2016թ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելիս, որոնք տեղի կունենան Ռիո դե Ժանեյրոյում, հայտարարել է երկրի սպորտի նախարար Ալդո Ռեբելոն:

Նախարարի խոսքով, կառավարության գաղափարը նրանում է, որ Խաղերի նախապատրաստական աշխատանքներին մասնկցի ողջ երկիրը:

«Մենք ունենք Օլիմպիադայի ազգայնականացման ծրագիր: Սա ասելով` նկատի ունեմ հայրենական արտադրողի սարքավորումները գնելը, մեր մասնագետների` Օլիմպիական օբեյկտների կառուցման աշխատանքներին մասնակցելը»,-Ռեբելոյի խոսքը հաղորդում է rsport.ru-ն:

Նա նաև ընդգծել է, որ Աշխարհի առաջնության և Օլիմպիադայի առնչությամբ Բրազիլիայում բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծել: