19 հուլիսի 2012 - 13:06 AMT
ԱՄՆ Պետդեպը Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան դասել է աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանների շարքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է նորացված նախազգուշացումը իր քաղաքացիների համար աշխարհի այցելության համար վտանգավոր վայրերի մասին: Ինչպես հայտնում է CNN-ը, փաստաթղթում նշված է, որ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են հարձակումներ ծրագրել ինչպես ԱՄՆ տարածքում, այնպես էլ ողջ աշխարհում ԱՄՆ քաղաքացիների դեմ: Աշխարհի առավել վտանգավոր տարածաշրջաններ են համարվել Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան: ԱՄՆ քաղաքացիների համար անցանկալի այցելության վայրեր են համարվել Եմենը, Ալժիրը, Քենիան և Սոմալին: Սոմալիի դեպքում գործում է նաև ափին 370 կմ ոչ ավելի մոտենալու արգելքը: