«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր երրորդ հաճախորդն օգտվում է բանկային քարտից

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր երրորդ հաճախորդն օգտվում է բանկային քարտից

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների միջև անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվեց, որ բանկի 44% հաճախորդներն ունեն բանկային քարտ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Ընդ որում` յուրաքանչյուր 8-րդ հարցվողի մոտ առկա էր երկուսից ավելի պլաստիկ քարտ, իսկ բանկի հաճախորդների 7%-ի մոտ`3 քարտ: Հարցման մասնակիցները հիմնականում 25-30 տարեկան երիտասարդներ են: Տվյալ կոնտինգենտը օգտվում է նաև վիրտուալ դրամական միջոցներից: Բանկոմատների միջոցով հիմնականում կատարվում են կոմունալ վճարումներ, ինտերնետի և հեռախոսի վճարներ, դրամական փոխանցումներ:

Յուրաքանչյուր երկրորդ հարցվողը պատասխանել է, որ գնումների դիմաց վճարում է քարտով, սակայն`ոչ հաճախակի: 75%-ը խոստովանեց, որ քարտը նրանց հարկավոր է հիմնականում բանկոմատներից կանխիկ գումար ստանալու համար: Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետության մի շարք առևտրի և սպասարկման կետեր դեռ չեն կարող ընդունել քարտային վճարումներ:

2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից թողարկված միջազգային քարտերի քանակը կազմել է 100 271` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,55%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---