8 նոյեմբերի 2004 - 22:13 AMT
ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՏԸ, ՈՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի վերաբերյալ դատավարությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ կսկսվի նոյեմբերի 23-ին Բուդապեշտում: Այդ մասին հաղորդել է զոհված սպայի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբան Նազելի Վարդանյանը: Միեւնույն ժամանակ Ն.Վարդանյանը նշել է, որ առայժմ պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովն ընթացիկ տարվա փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարել էր իր սենյակում քնած Գ.Մարգարյանին, որի հետ միասին նա մասնակցում էր Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացներին: