19 հուլիսի 2012 - 16:38 AMT
«Սովետական սպորտ». Դավիթ Մանոյանը պայմանագիր կստորագրի Կրասնոդարի «Կուբանի հետ»

Ինչպես հաղորդում է sovsport.ru-ն, 22-ամյա հայ կիսապաշտպանը` Հայաստանի հավաքականի խաղացող Դավիթ Մանոյանը և Սենեգալի «Օսասունայի» ֆերվարդ Իբրահիմ Բալդեն առաջիկայում կդառնան Կրասնոդարի «Կուբանի» խաղացողներ:

Խաղացողների հետ պայմանագրերը կկնքվեն բուժզննումից անմիջապես հետո: Տվյալ պահին Մանոյանը երևանյան «Փյունիկի» խաղացող է:

«Կուբանում» հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ ևս` Մարկոս Պիզելլին: