8 նոյեմբերի 2004 - 23:02 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գորիկ Հակոբյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին` ազատելով նրան Կառավարությանն առընթեր ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից: Ինչպես հաղորդել են նախագահի մամլո ծառայությունում, Ռ.Քոչարյանը այսօր ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Նշենք, որ Գ.Հակոբյանը 1970 թվականից աշխատում է պետանվտանգության համակարգում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: