Փարիզում Թիմ Բերթոնին նվիրված ցուցահանդեսն այցելել է ավելի քան 300 հազար մարդ

Փարիզում Թիմ Բերթոնին նվիրված ցուցահանդեսն այցելել է ավելի քան 300 հազար մարդ

PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Թիմ Բերթոնի արվեստին նվիրված ցուցահանդեսը այս տարի գրավել է ֆրանսիական մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ուշադրությունը: 3 ամսվա ընթացքում ցուցահանդեսն այցելել է ավելի քան 300 հազար մարդ:

Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 700 ցուցանմուշներ, այդ թվում` Բերթոնի մոտ 500 նկարներ:

«Ֆրանսիական սինեմանտիկա» ասոցիացիան ընդգծել է, որ այս տարի ցուցահանդեսն ամենահաջողն ու այցելվողն էր Փարիզում, չնայած որ դեռ չի ավարտվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---