20 հուլիսի 2012 - 11:44 AMT
Սիրիայի ընդդիմությունը հսկողության տակ է վերցրել Իրաքի հետ սահմանը և անցակետերը Թուրքիայի հետ սահմանին

Սիրիական ընդդիմությունը հսկողության տակ է վերցրել Իրաքի հետ սահմանը: Այդ մասին հայտնում է Բի-բի-սին, Իրաքի ներքին գործերի նախարարի վրա հղումով: Բացի այդ, ասվում է, որ Սիրիայի ապստամբների բանակը գրավել է երկու հսկիչ անցակետ Թուրքիայի հետ սահմանին Իդլիբ գավառում:

ՌԲԿ-ն նշում է, որ 2012թ. հուլիսի 18-ին Իրաքը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սիրիան բռնության լուրջ բռնկման պատճառով և վերադառնալ հայրենիք: Ըստ ՄԱԿ տվյալների, ներկայումս Սիրիայում բնակվում է 87 հազար իրաքցի:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 15 հայտարարել է, որ իրադարձությունները Սիրիայում դիտարկում է որպես «ներքին զինյալ հակամարտություն»: Այդ եզրույթը քաղաքացիական պատերազմի իրավաբանական սահմանումն է: