20 հուլիսի 2012 - 13:21 AMT
«Գանձասարը» Եվրոպայի լիգայի երկրորդ ընտրական փուլում 0:2 հաշվով զիջել է «Սերվետտին»

«Գանձասար» և «Շիրակ» ակումբները պարտություն են կրել Եվրոպայի լիգայի երկրորդ ընտրական փուլում:

«Գանձասարը» 0:2 հաշվով զիջել է շվեյցարական «Սերվետտին»: Ղափանցիները համառ դիմադրություն ցուցաբերեցին, չնայած որ դաշտի տերերը զգալի խաղարկային և տարածքային առավելություն ունեին, մինչ ընդմիջումը Սամվել Սարգսյանի սաներին հաջողվեց դարպասները զերծ պահել գոլից:

Ժոաու Ալվեշի թիմի վրա այնքան լավ չանդրադարձավ յոթերորդ րոպեին չիրացված 11-մետրանոցը՝ Մարկոս դը Ազեվեդոյի ուղարկած գնդակը կպավ ձողին: Սակայն ընդմիջումից անմիջապես հետո Գորան Կարանովիչը բացեց հաշիվը: Շվեյցարացիները շարունակեցին գրոհել և արդյունքում Քեվին Գիսսին կարողացավ ևս մեկ անգամ վշատկցնել մրցակցին:

Նույն հաշվով ավարտվեց նաև «Բնեյ Յեհուդա» (Իսրայել)-«Շիրակ» խաղը: