20 հուլիսի 2012 - 13:42 AMT
Գևորգ Ղազարյանը «Չելիկի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ

Դոնեցկի «Մետալուրգը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել Եվրոպայի լիգայի երկրորդ ընտրական ռաունդում: Վլադիմիր Պյատենկոյի սաները 7:0 հաշվով ջախջախեցին Չերնոգորիայի «Չելիկին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ գնդակ խփելով 36, 61 և 86-րդ րոպեներին:

Փաստացի Դոնեցկի ֆուտբոլիստներն ապահովեցին իրենց մասնակցությունը հաջորդ ռաունդին՝ հեշտությամբ հաղթելով Չերնոգորիայի գավաթակրին:

«Տղաներն արեցին այն ամենն, ինչ մենք ծրագրել էինք: Առաջին րոպեից մինչ վերջին պահը «Մետալուրգի» ֆուտբոլիստներն ամեն ինչ կատարեցին: Մեր ֆուտբոլիստները խաղում էին կազմակերպված և արդյունավետ»,-ասել է Պյատենկոն: