20 հուլիսի 2012 - 17:25 AMT
Գևորգ Ղազարյան. Մեր ամբողջ թիմը լավ խաղաց «Չելիկի» դեմ հանդիպմանը

«Կարծում եմ, որ մեր ամբողջ թիմը լավ խաղաց «Չելիկի» դեմ հանդիպմանը: Ենթադրում եմ, որ մենք կատարել ենք այս խաղի համար մեր գլխավոր մարզչի հանձնարարությունը»,- Գևորգ Ղազարյանի խոսքը հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Դոնեցկի թիմը Եվրոպայի լիգայի երկրորդ ընտրական փուլում 7:0 հաշվով հաղթել է «Չելիկին», Ղազարյանը 3 գոլի հեղինակ է դարձել: Նա խոստովանել է, որ խփած գոլերը նրանց գերազանց խաղի արդյունքն է. «Այս խաղում իմ թիմի մոտ շատ բան ստացվեց և խաղընկերներս հրաշալի հանդիպում անցկացրին: Ի դեպ սա իմ կարիերայի 4-րդ հեթ-տրիքն է»: