ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ճանաչում ընտրություններն Արցախում, սակայն ըմբռնումով է վերաբերվում դրանց20 հուլիսի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովն (Ռուսաստան) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ Արցախում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ համանախագահները հասկանում են, որ դե-ֆակտո ԼՂՀ իշխանությունները պետք է կազմակերպեն բնակչության ժողովրդավարական կյանքը նման ընթացակարգերի միջոցով: Սակայն, ասվում է փաստաթղթում «ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները, ինչպես և մյուս երկրները, չեն ճանաչում Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն»: Միջնորդները նշել են, որ «հուլիսի 19-ի ընթացակարգը ոչ մի կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքները»: Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը: Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս: Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: 2007թ. նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը հավաքել էր ձայների 85,12 տոկոսը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |