Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի այս տարի տեղի կունենա Սոֆիայում20 հուլիսի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դուք հաջողությամբ կարողանաք իրականացնել Ձեր առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որն այս տարի տեղի կունենա Սոֆիայում: Գեորգի Կարաստամատովը Տիգրան Սարգսյանին է փոխանցել նաև Բուլղարիա այցելելու իր գործընկերոջ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հրավերը: Դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում Բուլղարիայում կազմակերպվելու են Հայաստանի մշակութային օրեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |