«Արմավիայում» չեն բացառում, որ հնարավոր են շահարկումներ Հալեպ-Երևան տոմսերի հարցում20 հուլիսի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Պատասխանելով սիրիահայ հասարակության հայտարարությանը, որի համաձայն սփյուռքի նախարարության միջոցով «Արմավիա» ընկերությանը նամակ է ուղարկվել՝ ընկերությունը հայտարարում է, որ նման նամակ չի ստացվել: «Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին Հալեպ-Երևան ուղղությամբ տոմսերի բարձր գների մասին, ապա ընկերությունը հերքում է այդ տեղեկությունները, որպես իրականությանը չհամապատասխանող»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ավիատոմսերի վաճառքով Սիրիայում զգաղվում են գործակալները: Ավիաընկերությունն առաջարկում է նրանց հասցեագրել Հալեպ-Երևան-Հալեպ չվեթրի ավիատոմսերի գների և վաճառքի հետ կապված հարցերը: «Արմավիայի» Հալեպ-Երևան ուղղության բոլոր տոմսերը վաճառված են մինչև օգոստոսի վերջ, ինչը չի բացառում, որ կարող են վերավաճառողներ լինել: Ընկերությունը գտնում է, որ այս դեպքում պետք է գործեն հատուկ ծրագրեր: «Արմավիան» իր անմիջական իրավունքներից բացի այլ իրավունքներ և արտոնություններ չունի»,-ասվում է հաղորդագության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |