Լարիջանի. Սիրիաում ահաբեկչությունների ետևում կանգնած են պետություններ, որոնք հավակնում են ահաբեկչության դեմ պայքարողներ կոչվելու

Լարիջանի. Սիրիաում ահաբեկչությունների ետևում կանգնած են պետություններ, որոնք հավակնում են ահաբեկչության դեմ պայքարողներ կոչվելու

PanARMENIAN.Net - Իրանի իսլամական մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Սիրիայի ուժային կառույցների դեմ ահաբեկչությունների ետևում կանգնած են պետություններ, որոնք հավակնում են ահաբեկչության դեմ պայքարողներ կոչվելու:

«ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Սիրիայի ուժային կառույցների հրամանատրների խմբի սպանությունից հետո, խոսում են այն մասին, որ ոչ միայն չեն քննադատում ահաբեկչությունները, այլ նաև դրանք այդ երկրում փոփոխությունների նախանշան են համարում»,-ասել է նա:

Լարիջանին ընդգծել է նաև, որ Ահաբեկչության դեմ «կեղծ» պայքարողներն այն բաժանում են «լավի» և «վատի» և փորձում են խառնաշփոթ ստեղծել Սիրիայում, իրադարձությունների վրա ազդել ՄԱԿ-ի նիստերի միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---