Դամասկոսը հերքում է Բաշար Ասադի` պաշտոնից հեռանալու համաձայնության վերաբերյալ լուրերը

Դամասկոսը հերքում է Բաշար Ասադի` պաշտոնից հեռանալու համաձայնության վերաբերյալ լուրերը

PanARMENIAN.Net - Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հերքել է Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օռլովի հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իշխանությունը փոխանցում է քաղաքակիրթ ճանապարհով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ռոյթերս գործակալությանը:

Օռլովը ավելի վաղ հայտարարել էր, որ «Ասադը համաձայնել էր Ժնևում բանակցությունների արդյունքում ընդունված կոմյունիկեի հետ, որը ենթադրում է անցում ավելի ժողովրդավարական ռեժիմի»:

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը դեսպանի մեկանաբանությունները կոչել է «իրականությանը բացարձակապես չհամապատասխանող», հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---