Իրաքը զորքեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

Իրաքը զորքեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Իրաքի սահմանապահ զորքերի ներկայացուցիչը հաղորդել է զինծառայողների` Սիրիայի հետ սահմանում տեղակայելու մասին. նպատակն է թույլ չտալ խախտել անվտանգությունը:

Իրաքի բանակի զորքերը տեղակայված են ալ-Անբարում, Նեյնավում և Քաիմում` սիրիական Բու-Քամալ քաղաքից 3կմ հեռավորության վրա: Իրաքյան վարչապետի մամլո հարցերով խորհրդական Ալի Մուսավին ասել է, որ այս որոշումը կայացվել է սահմանապահ շրջանները ամրացնելու նպատակով:

Երեկ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեն կոչ է արել ԶՈւ հրամանատարին ուժեղացնելի Սիրիայի հետ սահմանի վերահսկողությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---