Փալլոուն. Հուլիսի 19-ը կարևոր օր դարձավ Ացախի անկախության պատմության մեջ

Փալլոուն. Հուլիսի 19-ը կարևոր օր դարձավ Ացախի անկախության պատմության մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոունը և Էդ Ռոյսը շնորհավորել են Արցախի Հանրապետությանը հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների առթիվ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Որպես ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամ ես ցանկանում եմ շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Հուլիսի 19-ը կարևոր օր դարձավ Ացախի անկախության պատմության մեջ»,-ասել է Փալոունը: Հիշեցնելով նախորդ ընտրությունները՝ կոնգրեսականը նշել է .«Ես ուրախ եմ, որ Արցախում կանոնավոր կերպով կազմակերպվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդները գնահատում են որպես ազատ և արդար»:

Իր հերթին կոնգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ այս ընտրությունները ցույց տվեցին, թե որքան է Արցախի ժողովուրդը հավատարիմ ինքնիշխանությանը և որքան են զարգացել ժողովրդավարական գործընթացները ԼՂՀ-ում: «Որպես ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ ես հավատարիմ եմ մնում Արցախի անկախության աջակցմանը և հետագայում ևս կնպաստեմ նրա ինքնորոշման օրինական իրավունքի իրացմանը, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը»,-ասել է նա:

«Մենք միանում ենք կոնգրեսականներ Փալլոունին և Ռոյսին և բարձր ենք գնահատում ԼՂՀ ժողովրդավարական ընտրությունների միջոցով կառավարություն ընտրելու իրագործված իրավունքը»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Խոսելով Արցախի ընտրությունների մասին, մենք հիշում ենք ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիի խոսքը. «Այսօր մենք տեսնում ենք ոչ թե մեկ կուսակցության հաղթանակ, այլ ազատության հաղթանակ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---