21 հուլիսի 2012 - 12:45 AMT
Օլիմպիական կրակը Լոնդոն է ժամանել Թագավորական ծովային հետևակի Sea King ուղղաթիռով

Օլիմպիական կրակը ժամանել է Լոնդոն: Այն տեղափոխվել է Թագավորական ծովային հետևակի Sea King ուղղաթիռով: Ծովային հետևակի զինծառայող Մարտին Ուիլյամսը իջել է ուղղաթիռից մետաղալարով և կրակը փոխանցել է Քելլի Հոլմսին՝ լեգենդար մարզուհու, որը նվաճել էր Աթենքի օլիմպիական ոսկին 2004թ.:

Թաուերից կրակը կփոխանցվի Ուիմբլդոն: Խաղերի բացման արարողությունը կկայանա հաջորդ ուրբաթ: Թաուերում ջահը դիմավորողների թվում էին Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Քոեն, Լոնդոնի քաղաքապետն ու Թաուեր Հեմլեսի քաղաքապետը, այլ պաշտոնյաներ: