21 հուլիսի 2012 - 12:00 AMT
Սեբաստյան Քոեն կրկին խոստացել է, որ Օլիմպիական խաղերը Լոնդոնում անվտանգ են լինելու

Չնայած նրան, որ անվտանգության ապահովման հարցը Լոնդոնի Օլիմպիական խաղերում որոշ մտավախություն է ներշնչում, Կազմկոմիտեի նախագահ Սեբաստյան Քոեն հավաստիացրել է, որ Օլիմպիական խաղերը Լոնդոնում անվտագն են լինելու: Լոնդոն ժամանած ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն նույնպես համոզվել է դրանում:

Ռոգեն հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությունը ժամանակին է շտկել հնարավոր թերությունները անվտանգության ապահովման գործում:

Բրիտանական կառավարությունը ստիպված է եղել շտապ կարգով ևս 3,5 հազար զինվոր մոբիլիզացնել անվտանգության ուժերին աջակցելու համար, ևս 1,2 հազարը հրամանի են սպասում: