21 հուլիսի 2012 - 12:47 AMT
Windows Phone 8 օպերացիոն համակարգը վաճառքի կհանվի նոյեմբերին

Սմարթֆոնների համար նախատեսված Windows Phone 8 օպերացիոն համակարգը շուկա կհանվի 2012 նոյեմբերին, գրում է ZDNet անհայտ աղբյուրի վրա հղումով:

Այս տեղեկությունները հակասում են Nokia-ի ղեկավար Սթիվեն Իլոլի հայտարարությանը: Նա ասել էր, որ Windows Phone 8 վաճառքի կհանվի հոկտեմբերին:

Ըստ նույն աղբյուրի Office 2013 փաթեթի վերջին տարբերակը վաճառքում կհայտնվի 2013թ. փետրվարին, իսկ RTM-վարկածը 2012-ի նոյեմբերին:

Windows Phone 8-ի հիմքում կլինի NT միջուկը, որն օգտագործվում է համակարգիչների համար նախատեսված Windows օպերացիոն համակարգերի համար: Դրանով նա կտարբերվի Windows Phone 7-ից, որի հիմքում CE բջջային միջուկն է: