21 հուլիսի 2012 - 13:18 AMT
ՀՀ ԱԳՆ. Երեկ Դամասկոսում հայ ոսկերիչ է սպանվել

Երեկ Դամասկոսում անհայտ հանգամանքներում սպանվել է հայ ոսկերիչ, 1964 թ. ծնված Անդրանիկ Արզվալջյանը: Այս մասին այսօր PanARMENIAN.Net-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ով կապի մեջ է Սիրիայում գործող ՀՀ դեսպանության հետ:

Միջազգային կառույցների քննարկումներին զուգահեռ` ռազմական գործողությունները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում շարունակվում են: Այնտեղ մինչ օրս բազմաթիվ հայեր կան, ովքեր շարունակում են մնալ ռազմական գործողությունների էպիկենտրոնում:

Սիրիայի իշխանությունները հինգշաբթի օրը տանկեր և ռազմական տեխնիկա էին մտցրել Դամասկոսի շրաջններից մեկը, որտեղ ընդդիմության և կառավարական զորքերի միջև մարտերը շարունակվում են: