12 նոյեմբերի 2004 - 17:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Այսօր Մոսկվայում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, որտեղ քննարկվում են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հարցեր, ինչպես նաեւ միջազգային բնույթի խնդիրներ: Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաքում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: