21 հուլիսի 2012 - 15:22 AMT
Նավթամուղի վրա պայթյունի հետևանքով նավթը չի հասնում Թուրքիայի հարավ-արևելք

Թուրքիայում նավթի առաքումը դադարեցվել է նավթամուղի վրա պայթյունի հետևանքով, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները: Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան: Պայթյունի արդյունքում վնասվել է խողովակաշարի այն հատվածը, որով նավթը իրաքյան Քիրկուկից հասնում էր թուրքական Ջեյհան նավահանգիստը: Վարկած կա, որ պայթյունի հեղինակները Քրդստանի աշխատանքային կուսակցության անդամներն են: